Ռոլան Կոբիա. «ԵՄ-ն ցանկանում է օգնել Ադրբեջանին՝ ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»

irevanaz.com«Ես հիանալի եմ հասկանում Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն Եվրամիությունը չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման անմիջական մասնակիցը»։

Այդ մասին ասել է՝ Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոլան Կոբիան։

Նա նշել է, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձգտումներին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ. «Մյուս կողմից ես ցանկանում եմ հիշեցնել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի Ադրբեջան կատարած այցի մասին։

Պարոն Բարրոզուն ԲՊՀ-ում՝ իր ելույթի մեջ և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում  միանշանակորեն հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է օգնել Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով կարգավորել նրան վնաս բերող այդ հակամարտությունը։
Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունն այդ հարցում պաշտպանում է միջազգային իրավական նորմերը՝ այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա համար էլ համարում եմ, որ Եվրամիությունը անում է հնարավոր ամեն ինչ՝ այդ խնդրի լուծման համար», - ասել է Ռոլան Կոբիան։



Читайте также

Оставить комментарий