Նովրուզ Մամեդով. «Բանակցությունները գնում են և պետք է շարունակվեն»

irevanaz.comՀայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ բանակցությունները պետք է շարունակվեն։

Այդ մասին Բաքվում ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնի (ՌՏՄԿ) նոր շենքի բացման արարողության ժամանակ լրագրողներին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։

Նրա խոսքերով, չնայած բանակցությունների ինտենսիվ բնույթին և նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հանդիպումներին՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում  ընդունված որոշումներին, այնուամենայնիվ, առայժմ չի հաջողվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ դուրս  գալ սպասելի արդյունքների։

«Բայց դրա հետ միասին՝ բանակցությունները գնում են և պետք է շարունակվեն»,- ասել է Նովրուզ Մամեդովը։

Նովրուզ Մամեդովի խոսքերով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բանակցությունների շարունակման համար մեկնել է Մոսկվա։ Սակայն նրա կարծիքով՝  այժմ խոսել այն մասին, թե ինչպիսի արդյունքներ կլինեն նախարարներ Լավրովի, Մամեդյարովի և Նալբանդյանի այդ հանդիպմանը՝ դեռ վաղ է։

Բացի դրանից, Ն. Մամեդովն իր ափսոսանքն է հայտնել այն կապակցությամբ, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի՝ Բաքվում արտահայտած խոսքերը ԵՄ-ի պաշտոնական կայքում կրճատումներով են հրապարակվել։

«Այդպես չպետք է լիներ, քանի որ պետությունների, ԱԳՆ ղեկավարները՝ այդ թվում նաև Եվրահանձնաժողովի ղեկավարը պետք է միջազգային մակարդակով  հաստատեն իրենց կողմից արտահայտած բոլոր խոսքերը»,- հավելել է Է. Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցման ու այդ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ Բաքվում՝ Ժ. Մ. Բարրոզուի արտահայտած խոսքերը չեն արտացոլվել Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված ելույթի մեջ։



Читайте также

Оставить комментарий