Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանի կողմից ռազմական կոչերի անընդհատ հնչեցումը բնական է»

irevanaz.com«Ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ-ի միակ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ստիպեն Հայաստանին՝ ընդունել բանակցությունների սեղանի վրա գտնվող առաջարկությունները»։

Այդ մասին ANS գործակալությանը հայտնել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։

«Մենք սպասում ենք հայկական կողմից՝ բանակցությունների սեղանի վրա գտնվող առաջարկությունների ընդունմանը։ Ադրբեջանի կողմից ռազմական կոչերի անընդհատ հնչեցումը բնական է։ Տարիներ ի վեր անցկացվող բանակցությունների անարդյունավետությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ ադրբեջանական բանակի կողմից հողերի ազատման իրավունքի մասին և դա բնական է»,- հայտարարել է Ն. Մամեդովը։



Читайте также

Оставить комментарий