ՆՈՎՐՈՒԶ ԱՍԼԱՆ. ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՂԵՏ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

«Չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ էթնիկ հայեր են ապրում, աղետ է տեղի ունենում»:
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը։
«Մեր գործընկերները կարող են հարցնել, թե ինչու Կարմիր մահիկի ընկերությունը ուշացավ: Մենք պետք է որոշենք, թե արդյոք այդտեղ խնդիր կա։ Բայց ես չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ հայկական ծագումով մարդիկ են ապրում, աղետ է տեղի ունենում։ Սա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է: Բայց կան որոշ արձագանքներ մեր գործընկերներից: Հիմնվելով դրանց վրա՝ մենք էլ որոշեցինք արձագանքել՝ ցույց տալու համար, որ կա որոշակի մտահոգություն, որ մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է Նովրուզ Ասլանը։


Читайте также

Оставить комментарий