ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: ԹՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՄԱՐՍԵԼԻ ՇՈՒՐՋ «ԼՂՀ» ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ԷԼ ԿՃԱՆԱՉԵՆՔ

Մենք այժմ բախվում ենք ֆրանսիական կառավարության շատ անհիմն հարձակումների հետ: Այս մասին ասել է  Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևը:
«Պատկերացնու՞մ եք, որ Ֆրանսիան դարձավ Հայաստանի ամենամեծ պաշտպանը։ Լավ,  դա իրենց գործն է, բայց նրանք դարձել են նաև Եվրոպայում ամենամեծ հակաադրբեջանական աղբյուրը։ Նրանք հանդես են գալիս Ղարաբաղում հայերի ինքնորոշման օգտին։ Ինչպես կարող է դա լինել: Ես ասացի, որ եթե ուզում են ինչ-որ տեղ ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա այն կարող են ունենալ իրենց տարածքում։ Օրինակ՝ Մարսելի շրջակայքում, որտեղ շատ հայեր են ապրում։ Թող այնտեղ հռչակեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մենք էլ կճանաչենք այն։
Այս երկիրը դեռ շարունակում է իր գաղութային քաղաքականությունը։ Նայեք Մայոտ կղզուն, որը ֆրանսիական գաղութ է. դեպի Նոր Կալեդոնիա, որը նույնպես ֆրանսիական գաղութ է։ Իսկ նրանք խոսում են մարդու իրավունքների մասին?! Սա քաղաքական կեղծավորություն է»,- ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий