ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ՆՐԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ Է

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ՆՐԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ Է«Հնարավոր է, որ այդ տարածքում հիմա ավելի շատ հայ է ապրում, որովհետև այնտեղից բոլոր ադրբեջանցիները վտարվել են:
Նրանք ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական մաքրման քաղաքականություն են վարել: Սա վիճակագրություն է, և մերը չէ, խորհրդային շրջանի վիճակագրությունն է:  1970-ական թվականների վերջերին տարբեր ազգերի որքա՞ն մարդիկ են ապրել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում: Ադրբեջանցիները կազմում էին բնակչության շուրջ 25 տոկոսը՝ 40 հազար մարդ: Շուշայի բնակչության 98 տոկոսը ադրբեջանցիներ էին»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իտալական La Republica թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես բազմիցս ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ապրելու են այնտեղ խաղաղ պայմաններում: Հայերը մեր քաղաքացիներն են: Ադրբեջանի տարբեր մասերում, հատկապես Բաքվում բնակվում են հազարավոր հայեր: Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կարող են վստահ լինեն, որ նրանց անվտանգությունն ապահովվելու է, նրանց նյութական վիճակը կբարելավվի և նրանք ավելի լավ են ապրելու, քան հիմա՝ Լեռնային Ղարաբաղի անօրինական ռեժիմի ճնշման տակ», - ընդգծել է նախագահը:



Читайте также

Оставить комментарий