ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅԺՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Կրկին անգամ ուզում եմ ասել, ես արդեն ասել եմ այդ մասին, մենք միևնույն է կվերցնեինք և՛ Լաչինը, և՛ Քյելբաջարը, և՛ Աղդամը։ Մենք պլաններ ունեինք, և մենք հետևողականորեն շարժվում էինք դրանց ուղղությամբ։ Բայց յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Քյելբաջարի և Լաչինի շրջանները ունեն շատ բարդ ռելեֆ։ Ավելի վաղ, խորհրդային ժամանակներում Քյելբաջար տանող ճանապարհը անցնում էր Աղդերեի շրջանի միջով։ Խորհրդային ժամանակներում այդ շրջանը կոչվել է Մարդակերտի շրջան, այնտեղ հայեր էին ապրում։ Ուրիշ ճանապարհ, կարելի է ասել, չի եղել։ Այժմ մենք Քյելբաջար ենք մտել Գյոյգլոլի և Դաշքեսանի շրջաններից։ Հատկապես հաշվի առնելով ձմեռը, բարդ ռելեֆը՝ մենք կարող էինք մեծ կորուստներ ունենալ։ Եվ Աղդամի, և Լաչինի, և Քյելբաջարի շրջանների ազատագրման դեպքում մենք կարող էին մեծ կորուստներ ունենալ և շատ ժամանակ կվատնվեր»։
Այդ մասին՝ Ժողովրդին ուղված իր ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Պետության ղեկավարը նշել է, որ դրա համար էլ մեր հաղթանակը պատմական հաղթանակ է. «Մենք թշնամուց մի քանի շրջանները վերադարձրել ենք մարտի դաշտում, երեք շրջանները վերադարձրել ենք՝ ստիպելով թշնամուն, և այդպիսով կարգավորել ենք ղարաբաղյան հակամարտությունը։ Այժմ ղարաբաղյան հակամարտությունը այլևս գոյություն չունի։ Եթե որևէ մեկը համարում է, որ այդ հակամարտությունը դեռ շարունակվում է, ապա նա սխալվում է։ Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, նրանք կտեսնեն, որ միասնական ադրբեջանական պետության շրջանակներում նրանց կյանքը լավ կլինի։ Նրանք կփրկվեն այդ թշվառությունից։ Տեսեք, մենք հիմա երկաթուղային ճանապարհ ենք անցկացնում Բարդայից Աղդամ։ Աղդամից մինչև Խանքենդի հեռավորությունը կազմում է 20-30 կիլոմետր։ Իսկ որքա՞ն ժամանակ կտևի Հայաստանի մայրաքաղաքից մինչև Խանքենդի։ Բեռնատար ավտոմեքենաներով հնարավոր է մինչև տաս ժամ։ Ընդ որում լեռնային բարդ ճանապարհով։ Իսկ Աղդամից Խանքենդի՝ կես ժամ»:
Սա թելադրելու է մեր հետագա հեռանկարները։ Հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք դրան և կառուցենք մեր ռազմավարությունը, տակտիկական գործողություններ ձեռնարկենք, որպեսզի այսուհետ այդ տարածաշրջանում ոչ մի սպառնալիքի աղբյուր չլինի։ Դրա երաշխիքը, անշուշտ, հանդիսանում է Ադրբեջանի բանակը։ Եթե հայացք նետել այդ տարածաշրջանի աշխարհագրությանը, ապա յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ այսօր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապում է 5 կիլոմետր լայնությամբ միջանցք»։