ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԿԼԻՆԻ ՄԵԶ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՓՐԿԵԼ ՆՐԱՆՑ ԱՅՍ ԱՂԵՏԻՑ

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհը նման գազանություն չէր տեսել. այրել, սպանել են անզեն մարդկանց, այրել են երեխաներին: Ավերել են բոլոր շինությունները, մեր մզկիթները: Հայկական ֆաշիզմը ամենադաժան, ամենավտանգավոր, ատելությամբ լի, ամենաայլանդակ գաղափարախոսությունն է և մենք ոչնչացրեցինք դա: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք ավելի լավ ենք գիտակցելու մեր պատմական ձեռքբերումները: Կգա ժամանակ, երբ հայ ժողովուրդը շնորհակալ կլինի մեզ այն բանի համար, որ մենք ուզում էինք փրկել նրանց այս աղետից: Հուսով եմ, որ նրանք կփրկվեն: Այլապես Հայաստանի ապագան՝ որպես պետություն, հայտնվելու է մեծ հարցականի տակ», - նշել է նախագահ Իլհամ Ալիևը: