Իլհամ Ալիև. «Ապրիլի 2-ը լավ դաս կդառնա հայերի համար»
Հայաստանը խաղաղություն չի ուզում և ձգտում է բոլոր միջոցներով պահապանել՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ առկա ստատուս-քվոն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Հայաստանը չի ուզում ազատել զավթած տարածքները։ Եվ բոլոր ջանքերն ուղղում է նրան, որպեսզի առավելագույնս պահապանել ստատուս-քվոն»,-հանրապետության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, դրա շատ ապացույցեր կան։
«Բանակցային գործընթացն անցկացվում է արդեն 20 տարուց ավել։ Այդ 20 տարիների ընթացքում վճռական պահերին Հայաստանը միշտ դիմել է սադրանքների»,- նշել է Ի. Ալիևը։
«Եթե հայ զինվորները չեն ուզում մեռնել, ապա թող անհապաղ դուրս գան ադրբեջանական հողերից։ Մենք չենք զավթել ուրիշի հողը։ Հայերը օկուպացված տարածքներում ավերել են մեր պատմական և կարոնական հուշարձանները, մեր մզկիթները, թանգարանները, գերեզմանները, կողոպտվել են արժեք ներկայացնող ամեն ինչ։ Այժմ առանձնասենյակներում նստած հանցագործները իրագործել են Խոջալույի ցեղասպանությունը»,- ասել է Ի. Ալիևը։
Նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Բայց սրանից հետո մենք չենք պատրաստվում բանակցություններին մասնակցել հանուն բանակցություններին»,- ասել է նա։
«Մենք չենք ուզում, որպեսզի ինչպես ադրբեջանական, այնպեսէլ հայ մայրերը արցունք թափեն զոհված որդիների համար։ Սակայն մենք պահանջում ենք մեր իրավունքները»,- ասել է Ի. Ալիևը։
Նա ընդգծել է նաև, որ զինված ուժերը հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու պահից ի վեր, ամենաջախջախիչ հարվածն են հասցրել հայկական զորքերին։ «Ես համարում եմ, որ ապրիլի 2-ը լավ դաս կդառնա նրանց համար»,- ասել է Ի. Ալիևը։