Իլհամ Ալիև. «Հասել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»

irevanaz.comՀասել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը, և Հայաստանը պետք է ենթարկվի միջազգային կազմակերպությունների համապատասխան որոշումներին։
Այդ մասին Բաքվի հումանիտար համաժողովի հանդիսավոր բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 «Հասել է հակամարտության լուծման ժամանակը է, Հայաստանը պետք է ենթարկվի միջազգային իրավունքի նորմերին՝ դուրս բերի իր զորքերը ադրբեջանական հողերից, և այդ ժամանակ տարածաշրջանում կտիրի իրական խաղաղություն ու կայունություն»,- ասել է նախագահը։
Պետության ղեկավարը նշել է, որ այսօր Ադրբեջանը բնակչության մեկ շնչին ընկնող փախստականների թվով աշխարհում գրավում է առաջին տեղը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական ժողովուրդը հանձինս Խոջալույի՝ մեծ ողբերգություն է ապրել: Իրականացվել է այդ քաղաքի խաղաղ բնակչության ցեղասպանություն, հայերի կողմից օկուպացված հողերում ավերվել են մշակույթի ու պատմության հուշարձանները։
«Սակայն նրանք, ովքեր իրագործել են նման վայրագություն՝ մինչև հիմա չեն դատապարտվել համաշխարհային հանրության կողմից»,- նշել է Իլհամ Ալիևը։
Նախագահը խոստովանել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցման կապակցությամբ միջազգային կազմակերպությունները քիչ որոշումներ չեն ընդունել։
«Սակայն, ցավոք՝ չկա այդ որոշումների իրագործման մեխանիզմ։ Նման պայմաններում խախտվում է և վստահությունը դրանց նկատմամբ և հավատը դրանց իրագործման հանդեպ»,- ընդգծել է նա։
Մասնավորապես՝ հանրապետության ղեկավարը հիշեցրել է մինչև հիմա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մյուս միջազգային կազմակերպությունների կողմից՝ ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը պահանջող չորս բանաձևերի չիրագործման վերաբերյալ։ Դրա պատճառը՝ նշել է Իլհամ Ալիևը, կայանում է ստատուս-քվոյի պահապանման Հայաստանի ձգտման մեջ։
«Սակայն ստատուս-քվոն չի կարող մշտապես երկարաձգվել, և դա կփոփոխվի։ Մենք ուզում ենք դա անել խաղաղ ճանապարհով, քանի որ այսօր Ադրբեջանը տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում, և մենք չենք ուզում կայունության խախտում»,- հայտարարել է նախագահը։



Читайте также

Оставить комментарий