Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը»

irevanaz.comՀայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյի պահապանումն անընդունելի է:
Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չորեքշաբթի Բաքվում, ելույթ ունենալով «Հայացք դեպի ապագա» խորագրով ամերիկա-ադրբեջանական համաժողովի բացմանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Ցավոք, մենք դեռևս դրական արդյունքներ չունենք։ Մինչև հիմա մեր հողերը գտնվում են օկուպացիայի տակ։ Սակայն մենք հույս ունենք, որ միջազգային հանրության՝ մասնավորապես, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համատեղ ջանքերը վերջ կտան օկուպացիային և մեր մարդկանց հնարավորություն կտան իրենց հարազատ հողեր վերադառնալու»,- ասել է Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն միջազգային իրավունքի ու արդարության կոպիտ խախտման արտացոլումն է, այլև տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող հիմնական սպառնալիքներից մեկն է:
«Կարող եմ ձեզ ասել, որ դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ 1980-ական թվականների վերջերին հայ անջատողականները՝ Հայաստանի աջակցությամբ, սկսեցին անհիմն հավակնություններ ներկայացնել Ադրբեջանին: Երբ 1991 թվականին Ադրբեջանը դարձավ անկախ՝ մենք ծանր ժամանակներ ապրեցինք. տնտեսական ու քաղաքական քաոս, տնտեսական և արդյունաբերական անկում և միաժամանակ հայկական ագրեսիա, որի հետևանքով օկուպացվեց ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»,- ասել է Իլհամ Ալիևը:
ԵԱՀԿ-ն երկու անգամ գնահատող առաքելություն է գործուղել օկուպացված տարածքներ, և դրա հաշվետվությունները հստակորեն խոսում են այն մասին, որ բոլոր ենթակառուցվածքները, Ադրբեջանի բոլոր պատմական հուշարձաններն ավերվել են հայկական օկուպացիոն բանակի կողմից, ընդգծել է նա:
Պետության ղեկավարի խոսքերով՝ ադրբեջանական ժողովրուրդը տուժել է նաև 1992 թվականի Խոջալուի ցեղասպանությունից։ «Հայկական բանակի կողմից սպանվեցին անմեղ մարդիկ՝ կանայք, երեխաներ: Այսօր աշխարհի չորս երկրները արդեն Խոջալույի սպանդը ճանաչել են որպես ցեղասպանություն։ Ավելին, Խոջալուի ցեղասպանությունը ճանաչել են նաև ԱՄՆ-ի որոշ նահանգներ»,- ասել է նա:
Հակամարտության շուտուփույթ կարգավորումը առաջին հերթին կվերականգնի արդարությունն ու միջազգային իրավունքը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի շտապ և անվերապահ դուրս բերումը, հայտարարել է Իլհամ Ալիևը:
Հակամարտության կարգավորումը կանխագուշակելի ապագա կստեղծի տարածաշրջանի համար, կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը, և Հարավային Կովկասը կլինի ամբողջապես ինտեգրված»,- ասել է Իլհամ Ալիևը:



Читайте также

Оставить комментарий