Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան հակամարտությունը «ռեալ վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար»
«Ղարաբաղյան հակամարտությունը «ռեալ վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար և անթուլատրելի է՝ հակամարտությունը երկար ժամանակ թողնել սառեցված վիճակում»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նոր գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել ու չի կարող լինել բանակցությունների առարկա: Հայաստանը դա շատ լավ գիտի: Ադրբեջանը այդ սկզբունքային դիրքորոշումից ոչ մի քայլ ետ չի քաշվի,» - ասել է պետության ղեկավարն ու ընդգծել է, որ Հայաստանը արհեստականորեն ձգձգում է հակամարտության կարգավորումը:
«Մենք երբեք չենք կարող հաշտվել դրա հետ, մենք բանակցություններ ենք վարում նրա համար, որպեսզի ազատենք մեր հողերը և հուսով ենք, որ այդ հարցերով զբաղվող կազմակերպությունները վերջապես կարտահայտեն իրենց կտրուկ դիրքորոշումը: Վաղուց է հասել դրա ժամանակը»:
Նախագահն իր համոզվածությունն է հայտնել, որ ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա ներկայումս օկուպացված տարածքները և յուրաքանչյուր քաղաքացի պետք է մոտեցնի այդ օրը: