Իլհամ Ալիև. «Եթե Հայաստանը պատերազմ չի ուզում, ապա թող ճիշտ հետևություններ անի»

irevanaz.com«Հայ-ադրբեջանական հակամարտությունը հանդիսանում է մեր արտաքին քաղաքականության գլխավոր հարցը:
Ցավոք, չնայած Մինսկի խմբի ավելի քան 20-ամյա գործունեությանը,  այդ ոլորտում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, որովհետև հայկական կողմը դա չի ուզում: Այդ մասին «Բութա» պալատում Հանրապետության Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես հայտարարել է պետության ղեկավարը, Հայաստանը ցանկանում է պահպանել ստատուս քվոն:
«Չնայած այն բանին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի պահպանման անթուլատրելության մասին,  Հայաստանը ուշադրություն չի դարձնում դրան: Այդ պատհառով էլ հարցը չի գտնում իր լուծումը: Սակայն ես համարում եմ, որ հակամարտությամ լուծման համար դրվել են բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ու իրավական հիմքերը և դրանք մենք ենք դրել: 
Դրա համար էլ հակամարտությունը իր լուծումը կարող է գտնել միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Իսկ միջազգային իրավունքը աջակցում և պաշտպանում է մեր դիրքորոշումը: Երկրների տարածքային ամբողջականությունը վիճաբանության  առարկա չէ, այդ թվում վիճաբանության առարկա չի հանդիսանում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը երբեք չի եղել ու չի լինելու բանակցությունների առարկա: Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության Խոհրդի 4 բանաձևերի հիման վրա:
Կարգավորման այլ տարբերակ գոյություն չունի: Մենք թույլ չենք տա, որպեսզի մեր տարածքներում ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Առաջին հայկական պետությունը ստեղծվել է Ադրբեջանի հնագույն հողերում՝ Իրավանում, Գյոյչաում, Զանգեզուրում: Երկրորդ հայկական պետությունը չի լինելու, Լեռնային Ղարաբաղի անջատողականներին ոչ մի իրավական կարգավիճակ չի տրվելու: Այսպիսով, առկա են հարցի լուծման իրավական ու դիվանագիտական հիմքերը: Իսկ այդ հիմքերը բավական են ա՞րդյոք, որպեսզի հարցը գտնի իր լուծումը: Ոչ: Եթե դրանք բավական լինեին, ապա հարցը կգտներ իր լուծումը: Լրացուցիչ ի՞նչ պետք է անել  հարցի լուծման համար:
Մենք դա նույնպես լավ գիտենք: Տնտեսությունը պետք է էլ ավելի ուժեղ լինի: Մենք սրանից հետո էլ, հնարավորինս պետք է մեկուսացնենք Հայաստանին: Այսօր դա դեռ լրիվ կերպով չի կատարվել և նա կապեր ունի այլ երկրների հետ: Սակայն մենք նրան մեկուսացրել ենք բոլոր տարածաշրջանային նախագծերից, ինչի արդյունքում դիտարկվում է Հայաստանից զանգվածային արտագաղթ»:
Նախագահի խոսքով, Հայաստանը պետք է ազատի օկուպացված տարածքները, որպեսզի հնարավորություն ունենա շունչ քաշել. «Հակառակ դեպքում այդ երկրի ճակատագիրը կպատվի խավարով: Մենք երբեք չենք հաշտվի ներկա իրավիճակի հետ: Ապագայում մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր ռազմական ներուժի ուժեղացման համար, կտրամադենք անհրաժեշտ միջոցներ, ձեռք կբերենք նորագույն տեխնիկա: 
Մենք համանախագահ երկրներից բազմիցս լսել ենք վստահության միջոցների մասին: Վստահության լավագույն միջոցը կարող է լինել Ադրբեջանի տարածքներից հայ օկուպանտների դուրս բերումը: Վստահության այլ միջոց չի կարող լինել: Քանի դեռ մեր հողերը գտնվում են օկուպացման տակ, պատերազմը չի կարող ավարտված համարվել: Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմը շարունակվում է: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը: Եթե Հայաստանի չի ուզում սկսել երկրորդ փուլը, ապա թող ճիշտ հետևություններ անի և իր հոժար կամքով լքի օկուպացված տարածքները: Հնարավոր է այդ դեպքում,  ապագայում կարող է աշխարհի քարտեզի վրա մնալ անկախ հայկական պետությունը»:



Читайте также

Оставить комментарий