ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ԿԻՍՎԵԼ Է ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Իրանի ղեկավարը այս մասին գրել է Х սոցիալական ցանցի էջում։
«Երեկ Բաքվում մենք համաձայնությունների հասանք և փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»։
Այս ուղևորությունը նախերգանք է՝ վստահության ամրապնդման և նոր հորիզոններ բացելու համար՝ համապարփակ գիտական, տնտեսական, մշակութային և պաշտպանական համագործակցության համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իլհամ Ալիևին հյուրընկալության համար», - գրել է Փեզեշքիանը։