ԱՊՐԻԼԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆԸ

Ապրիլին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի առաջին այցը Ադրբեջան։
Սպասվող այցին ընդառաջ Բաքու էր ժամանել Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպմանը նախագահ Ալիևն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։


Читайте также

Оставить комментарий


0