ԱՍԱԴՈՎՆ ՈՒ ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Փետրվարի 18-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի Նախարարների կաբինետն, Ասադովը Փեզեշքիանին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման շուրջ, քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև համատեղ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։ Ընդգծվել է Կասպյան III տնտեսական ֆորումի կարևորությունը և քննարկվել այլ հրատապ հարցեր՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։


Читайте также

Оставить комментарий


0