ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱԼԻ ԱՍԱԴՈՎՆ ՈՒ ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ԱՐԵՖԸ ՔՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՆԱԽՉԸՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթագազային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։
Նաև նշվում է, որ կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախչըվան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։


Читайте также

Оставить комментарий