ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ

Մենք ճանաչում ենք Ադրբեջանի և մեր սիրելի ադրբեջանական ժողովրդի ինքնիշխան իրավունքը՝ Ղարաբաղի և Ադրբեջանին պատկանող մյուս տարածքների նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Իհարկե, մեր ներկայությունն այստեղ կամրապնդի մեր կապերն ու միասնությունը», - հավելել է Իրանի նախագահը։


Читайте также

Оставить комментарий