Իլհամ Ալիև. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բուն պատմական տարածքն է»

irevanaz.com«Ադրբեջանի հողերը շարունակում են օկուպացիայի տակ մնալ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նախագահը նշել է, որ հովանավորների կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության պատճառով այդ հարցը չի լուծվում:  
«Մինչդեռ, այս խնդրի լուծման համար կան բոլոր հնարավորությունները, կա իրավական բազա: Միջազգային կազմակերպություններն ընդունել են համապատասխան որոշումներ, բանաձևեր: Աշխարհի առաջատար երկրների առաջնորդներն իրենց հայտարարություններում նշել են, որ ներկայիս ստատուս-քվոն անհրաժեշտ է փոխել: Ցավոք, Հայաստանն անտարբերություն է դրսևորում, իսկ միջազգային հանրությունը նրա վրա անհրաժեշտ ճնշում չի գործադրում: Խնդրի չլուծվածության պատճառը հենց սա է:
Մենք շարունակելու ենք ուժեղացնել մեր երկիրը, նրա միջազգային դիրքերը: Խնդրի լուծման համար կան բավականին իրավական հիմքեր, որոնք աջակցում են Ադրբեջանի դիրքորոշմանը: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում են ընդունել ՄԱԿ-ը, նրա Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը և այլ միջազգային կազմակերպություններ: Խնդրի լուծման միակ ճանապարհը այդ որոշումների կատարումն է»:   
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է բոլոր երկրների կողմից և այդ խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք հետ չենք կանգնի մեր ուղուց: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բուն պատմական տարածքն է: Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:



Читайте также

Оставить комментарий