Իլհամ Ալիև. «Ղարաբաղի դեպքում միջազգային իրավունքը չի գործում»

irevanaz.comՄիջազգային իրավունքը ներկայիս աշխարհում գործում է ընտրովի, ինչի մասին է վկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:
«Ցավոք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն: Դա չտեսնված բան է մեր դարում, երբ մի երկիր օկուպացնում է մեկ այլ երկրի տարածքները և դրա համար չի պատժվում:
Դա ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը որոշ դեպքերում չի աշխատում», - այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կառավարման խորհրդի Բաքվում ընթացող 48-րդ նիստի ժամանակ:    
Նախագահը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 20 տարի սրանից առաջ 4 բանաձև է ընդունել, որոնք պահանջում են օկուպացիոն ուժերի անվերապահորեն դուրս բերումը ադրբեջանական տարածքներից: «Սակայն այդ պահանջները մնում են թղթի վրա: Դա ցույց է տալիս, որ Միջազգային իրավունքը ներկայիս աշխարհում գործում է ընտրովի», - ասել է նախագահը:  
Իլհամ Ալիևը հավելել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանը ձգտում է այդ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
Այնուհետև երկրի ղեկավարը նշել է, որ իր բարեկամների և գործընկերների շնորհիվ Ադրբեջանը հաջող էներգետիկ քաղաքականություն է իրականացրել:
«Թեև հսկայական բնական հարստություններ ունեինք, մենք ներդրումների և ենթակառուցվածքի ստեղծման կարիք ունեինք: Պատմության մեջ առաջին անգամ՝ մենք Կասպից ծովը միացրեցինք Սև և Միջերկրական ծովերի հետ: Ադրբեջանը փոխեց աշխարհի էներգետիկ քարտեզը»:  
Նախագահը նշել է, որ էներգետիկ անվտանգությունն այսօր կապված է բնական գազի հետ և այդ գործընթացում Ադրբեջանն առաջատար երկիր է:
«Մենք TANAP և TAP նախագծերի նախաձեռնողն ենք: Հարավային գազային միջանցքը խոշորագույն ենթակառուցվածքային նախագիծն է, որի իրականացման համար անհրաժեշտ է 45 մլրդ դոլար: Հարավային գազային միջանցքի կառուցումից հետո Ադրբեջանը Եվրոպային և իր հարևաններին էներգակիրներ կմատակարարի 100 տարվա ընթացքում: Մեր քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային համագործակցության խրախուսմանը: Մենք գերադասում ենք փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված համագործակցությունը», - ասել է նախագահը:



Читайте также

Оставить комментарий