Իլհամ Ալիև. «Ադրբեջանցիները և հայերը չեն կարող հավերժ թշնամի լինել միմյանց»
Ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Ռոսսիյա-24» հեռուստաալիքին:
Պետության ղեկավարը պատասխանել է՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին, Ադրբեջանի էներգետիկ ոլորտի հաջող զարգացման, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, 1-ին Եվրոպական խաղերին նախապատսատման և այլնի հետ կապված հարցերին:
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների շարունակական օկուպացիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվանել է գլխավոր արգելք՝ երկրների միջև հարաբերությունների նորմալացման հարցում:
«Մեր երկրների միջև հարաբերությունների նորմալացման հարցում գլխավոր արգելքը՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակական օկուպացիան է, որը չունի ոչ մի իրավական, պատմական, քաղաքական հիմք»,- «Ռոսսիյա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պետության ղեկավարը:
«Հայտնի է, որ բարձրագույն միջազգային մարմինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը 4 բանաձև է ընդունել, որոնք պահանջում են հայկական օկուպացիոն ուժերի Ադրբեջանի տարածքներից անվերապահ դուրս բերումը: Անցել է ավելի քան 20 տարի և այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Այսինքն կոպտորեն խախտվել է միջազգային իրավունքը, խախտվել է ավելի քան 1 մլն մարդկանց իրավունքը, որոնք վտարվել են իրենց հողերից»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ չնայած հայ ժողովուրդը նույնպես տուժել է ֆաշիզմից և հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչները նույնպես պատվով կռվել են Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում, սակայն այսօր Հայաստանում զգացվում են միտումներ, որոնք շատ դժվար է հասկանալ: Տարվում է ֆաշիստների հերոսացման գործընթաց, այն մարդկանց, որոնք ծառայել են Հիտլերին, հայտնի են նրանց անունները»,- ասել է Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով, ոչ վաղուց ադրբեջանական հասարակությունը, ադրբեջանցի վետերանները նամակ են հղել բարեկամ պետությունների ղեկավարներին, այդ թվում Ռուսաստանի նախագահին՝ իրենց անհանգստությունն արտահայտելով այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանում փողոցներ, տներ ու հրապարակներ են անվանակոչել Հիտլերի կողմից կռվողների պատվին:
«Եվ դա մեծ անհանգստություն է առաջացնում: Կարծում եմ, որ ազգայնամոլական զգացումները չպետք է գերազանցի արդարության զգացումները»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
«Ինչ վերաբերում է ժողովուրդների միջև հարաբերություններին, ես համոզված եմ, որ ի տարբերություն մեր հայ զրուցակիցների՝ մենք չենք կարող հավերժ թշնամություն անել: Մենք համատեղ ապրել ենք նույն պետության մեջ, միասին պայքարել ենք ֆաշիզմի դեմ: Դրա համար էլ կարծում եմ, Հայաստանի ղեկավարությունը ևս կգա այն համոզման, որ հարկավոր է վերջ դնել թշնամությանը, վերջ դնել օկուպացիային»,- հայտարարել է Ի. Ալիևը: