Իլհամ Ալիև. «Հայկական կողմը օգտագործում է տարբեր պատրվագներ, որպեսզի ձգձգի բանակցությունների գործընթացը և փորձում է պահպանել ստատուս քվոն»
Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանի թույլ չի տա իր հողերում երկրորդ հայկական պետության ստեղծմանը», - նման հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Neurope.eu եվրոպական տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում:
Նախագահ Իլհամ Ալիևի ու Neurope.eu եվրոպական տեղեկատվական պորտալի թղթակցի զրույցի հիմնական պահերը եղել են՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Խոջալուի ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմից առաջ քաշված նոր էներգետիկ նախագծերը, միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունների մակարդակը, առաջիկա եվրոպական խաղերը և այլ հարցեր: Այսպես, թղթակցի հարցին, կա արդյոք առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, պետության ղեկավարը հայտարարել է, որ հայկական կողմը օգտագործում է տարբեր պատրվագներ, որպեսզի ձգձգի բանակցությունների գործընթացը և փորձում է պահպանել ստատուս քվոն: Անցած տարվա վերջին բանակցություններում դիտարկվող աշխուժացումը որոշակի հույսեր է տվել 2014 թվականի առաջընթացի համար: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Եվ մինչև այդ ժամանակը, Հայաստանը զերծ է մնալու բոլոր անդրազգային ու տարածաշրջանային նախագծերից, էլ ավելի է խորացվելու հայ ժողովրդի աղետալի վիճակը և սպառվելու են երկրի բոլոր հնարավորությունները,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Նոր գործընկերային հարաբերությունների ենթատեքստում Ադրբեջանի նվաճումների մասին պետության ղեկավարը հայտնել է, որ Եվրոպայի և Ասիայի ավանդական երկրների հետ համագործակցության հարաբերությունների ընդլայնման հետ մեկտեղ, զարգանում են նաև լատինաամերիկյան ու աֆրիկյան Չմիացման շարժման անդամ երկրների հետ տնտեսական և հումանիտար կապերը: Դա պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: «Լատինական Ամերիկայի մի շարք երկրները արդեն աջակցել են՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը: Ընդհանրապես, աշխարհի 10 երկրները 1992 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական Խոջալու քաղաքում իրագործած կոտորածը ճանաչել են՝ որպես ցեղասպանության ակտ: Այդ երկրների խորհրդարանները ընդունել են համապատասխան բանաձևեր»,- ասել է Իլհամ Ալիևը: Նոր էներգետիկ նախագծերի հետ կապված, պետության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել մի շարք նոր անդրազգային ու տարածաշրջանային նախագծեր: «Մեր երկրի կողմից իրագործվող էներգետիկ քաղաքականությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ համար, այլ նաև տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար»,- ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով 2013 թվականին ստորագրված՝ Կասպիի ադրբեջանական հատվածում «Շահդենից-2»-ի հարուստ գազային պաշարների արդյունահանման և համաշխարհային շուկաներ մատակարարման վերաբերյալ միջազգային հանրագումարային ներդրումային որոշումը: Նախագահը նշել է նաև, որ TAP և TANAP նախագծերի հետ մեկտեղ, «Շահդենիզ-2»-ը աշխարհի էներգետիկ քարտեզում կբերի նոր իրավիճակի առաջացմանը և և պատմության մեջ կմտնի, որպես «21-րդ դարի պայմանագիր»: Պետության ղեկավարը նաև բավարարվածություն է հայտնել՝ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ԻՀԿ-ի և Եվրոպական Միության հետ Ադրբեջանի հարաբերությունների մակարդակի կապակցությամբ:
Neurope-ի թղթակցի հարցին, ճանաչվում է արդյոք Ադրբեջանի նվաճումները միջազգային ասպարեզում, պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հաջողությունները բարձր են գնահատվում միջազգային կազմակերպությունների ու ազդեցիկ վարկանիշային գործակալությունների կողմից: Ինչ վերաբերում է տարածաշրջանում և աշխարհում երկրի կարգավիճակին, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը լավ իմիջ և հարգանք է ձեռք բերել միջազգային հարաբերությունների համակարգում: Ադրբեջանում բազմաթիվ միջազգային միջոցառումների անցկացումը հանդիսանում է այն բանի ապացույցը, որ մեր երկիրն արդեն դարձել է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնը: 2015 թվականին Եվրոպական խաղերի անցկացման հետ կապված նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ մրցումների հետ կապված կիրականացվեն բոլոր նպատակները: Պետության ղեկավարը հայտնել է նաև, որ օրակարգում կան մի շարք կարևոր հարցեր ևս: Հետևողականորեն կշարունակվի Ադրբեջանի ներուժի զարգացումը, մեր տնտեսության մրցունակության բարձրացումը, ժամանակակից հասարակության կառուցումը, բնակչության բարեկեցության բարելավումը, արտաքին քաղաքական առաջնահերթություններին համապատասխան մեր միջազգային դիրքերի ամրապնդումը, կոռուպցիայի, կաշառակերության և այլ նեգատիվ երևույթների դեմ պայքարի հետագա ուժեղացումը, քաղաքացիական հասարակության զարգացումը: