ԲԱՅՐԱՄՈՎԸ ՖԻԴԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին։
Բայրամովը նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, համաձայն որոնց՝ կողմերը նախնական որոշել են՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին։


Читайте также

Оставить комментарий