ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր՝ ապրիլի 23-ին, երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը:
Նշվում է, որ սա արվում է սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը նախնական համաձայնեցրել են՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։


Читайте также

Оставить комментарий