ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում և երկու երկրների համապատասխան կարգադրությունների հիման վրա՝ մայիսի 24-ին միջպետական սահմանին տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը վերահաստատել են հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու իրենց պատրաստակամությունը:
Հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Հանդիպման արդյունքներով կողմերը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։


Читайте также

Оставить комментарий