ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
«Միջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ մ.թ.ա. պատմությանը, առասպելներին հղում կատարելը: Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս մոտեցումը հազվադեպ դեպքերից է, որին մենք հանդիպում ենք»։
Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:
Աբդուլաևան նշել է, որ «սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը»:
«Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։