ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ԲԱՔՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

«Ադրբեջանական կողմը միշտ բաց է եղել երկխոսության համար, և մեր երկիրը նախընտրում է ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների միջոցով: Մենք բազմիցս հայտարարել ենք հետկոնֆլիկտային փուլում հայկական կողմի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին»:
Այս մասին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը:
Ինչպես բազմիցս նշել է ադրբեջանական կողմը, ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների իրականացմանը: Հայտնի է, որ այս առումով կան մի շարք բաց հարցեր: Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են ամուր հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր կառուցողական առաջընթացի համար», - ասել է Լեյլա Աբդուլաևան:


Читайте также

Оставить комментарий