ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԱԵՎԱ. ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԵՐ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ, ԱՆՀԻՄՆ ԵՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ադրբեջանի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները:
«Կուզենայի ընդգծել, որ, ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում, երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կառուցված են ամուր պատմական կապերի, բարեկամության և համագործակցության վրա:
Հարցազրույցի ընթացքում արտահայտված որոշ մտքերի կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը.
Մենք չենք ընդունում Ադրբեջանի և Իրանի սահմանին որևէ երրորդ ուժի առկայության մասին պնդումները, քանի որ նման պնդումները որևէ հիմք չունեն: Ընդհանրապես, Ադրբեջանի տարածքում ցանկացած ուժերի, այդ թվում՝ ահաբեկչական ուժերի առկայությունը, որոնք կարող են վտանգ ներկայացնել մեր պետության կամ հարևան երկրների համար, չի կարող քննարկման առարկա լինել: Ցավոք, դեռ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում որոշ կողմեր բոլորովին անհիմն կերպով նման պնդումներ էին անում: Մենք այն ժամանակ էլ հայտարարում էինք և այժմ կրկնում ենք, որ նման պնդումներն անհիմն են, և մինչ այժմ ադրբեջանական կողմին այդ կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացվել», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:


Читайте также

Оставить комментарий