ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ
2021 թվականի օգոստոսի 11-ին Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է ԱԳՆ:
Ինչպես տեղեկացրել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը դեսպանին ներկայացվել են փաստեր Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բեռնատար մեքենաների Ղարաբաղ ապօրինի մուտք գործելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ նրան բողոքի նոտա է փոխանցվել:
Փաստաթղթում նշվում է, որ վերջին շրջանում Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող տարբեր նշանակության ավտոմեքենաները պարբերաբար ելումուտ են անում Ադրբեջանի Ղարաբաղի մարզ՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության:
Որոշ ժամանակ առաջ բանավոր բողոք էր արտահայտվել իրանական կողմին:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի` կանխելու երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը: