«Հայերը նախկինում էլ նման ձևով փորձել են փչացնել մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները»

irevanaz.com

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է ապրիլի 13-ին  համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են իրանական բեռնատարները վառելիք և պարենամթերք փոխադրում օկուպացված ադրբեջանական տարածքներ:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թեհրանի և Բաքվի միջև կապերի բազմակողմանի զարգացման ֆոնին որոշ ուժեր կեղծ տեսանյութեր տարածելով՝ փորձում են ստվեր գցել երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունների վրա:
«Մենք հերքում ենք այդ լուրը և Ադրբեջանի հարգելի ժողովրդին հայտնում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի օկուպացված տարածքների հետ   չունի ցամաքային և օդային հաղորդակցություն: Հայերը նախկինում էլ նման ձևով փորձել են փչացնել մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:



Читайте также

Оставить комментарий