ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել են երկու երկրների միջև առկա խնդիրների կարգավորման և թյուրիմացությունների շտկման ուղիների մասին՝ երկուստեք ընդգծելով երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի կարևորությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիրաբդոլլահիանը երկու ինտենսիվ բանակցություններ են անցկացրել Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա զարգացումների և մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Անկեղծ և թափանցիկ զրույցներում Բայրամովը և Ամիրաբդոլլահիանը մտքեր են փոխանակել առկա տարաձայնությունների և թյուրիմացությունների շուրջ և ուսումնասիրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, հայտնում է Իրանի ԱԳՆ կայքը։
Նրանք նաև ընդգծել են բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաև երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը։
Երկու բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են նաև մեդիա մթնոլորտի վերահսկման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու ժողովուրդների շահերի։
Նշենք, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները խիստ լարված են: Օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակից «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) է հայտարարվել։ Ապրիլի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմն Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի դեմ իր երկրի սադրիչ գործողությունների վերաբերյալ։
Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար: