ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

Ռուստամովը նշել է, որ այլընտրանքային նոր ճանապարհը՝ առանց Լաչին մուտք գործելու, ունենալու է երթևկության երկու գոտի. «Մենք սկսել ենք 23 կմ երկարությամբ օղակաձև ճանապարհի շինարարությունը՝ առանց Լաչին մուտք գործելու, հարմար երթևեկությունը ապահովելու համար»:
Որոշ ԶԼՄ -ներում և սոցիալական ցանցերում աղավաղումներ են կատարվել այս ճանապարհի՝ որպես Լաչինի միջանցքին այլընտրանք կառուցելու վերաբերյալ:
«ԱՊԱ Էկոնոմիկս»-ի պաշտոնական աղբյուրների հետ կատարված պարզաբանման ընթացքում պարզվել է, որ կառուցվող նոր ճանապարհը այլընտրանք չէ Լաչինի միջանցքին. «Այս ճանապարհի մի հատվածն անցնում է Լաչինի միջանցքով: Հարմար տեղաշարժ ապահովելու համար կառուցվում է լրացուցիչ 23 կիլոմետրանոց ճանապարհ՝ առանց Լաչին քաղաք մտնելու»: