Լաչինի միջանցքում իրականացվում է տարածքի ականազերծում

irevanaz.com

Լաչինի միջանցքում իրականացվում են ականազերծում և տարածքի ամբողջական մաքրում պայթունավտանգ առարկաերից:
Այս մասին ճեպազրույցում ասել է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով, ռազմական մասնագետները ուսումնասիրել և մաքրել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և ճանապարհի եզրերից հեռացրել են 27 միավոր վնասված և ջարդված տեխնիկա:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` զոհվածների մարմինների փոխանակումը շարունակվում է, և այդ գործընթացն իրականացվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ:



Читайте также

Оставить комментарий