ԲԱՐԴԱՅՈՒՄ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է՝ ՌԴ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՎ ԲԵՌՆԱՏԱՐԸ

Բեռնատարը, որն ուղարկվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության և Ռուսաստանի Կարմիր խաչի միջև Ռուսաստանի կառավարության նախաձեռնած համագործակցության մասին հուշագրի համաձայն, դեռ գտնվում է Բարդայում։
Հիշեցնենք, որ բեռների առաքումն իրականացվում է՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում բնակվող հայ բնակիչների կարիքները հոգալու նպատակով։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է մեկ բեռնատար՝ պարենային և ոչ պարենային ապրանքներով։