ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։
Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ։
«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ռուսական կողմը Պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության գծով վերջին օրերի ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է նա։
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը։
«Համաձայնեցվում է Ադրբեջանի բնապահպանական փորձագետների՝ Ղարաբաղի հանքավայրեր այցելելու կարգը»,-եզրափակել է նա։


Читайте также

Оставить комментарий