ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ ԱՆՀԻՄՆ Է ՈՐԱԿՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Բաքուն անհիմն է որակում Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները և պահանջում Երևանից վերջ տալ Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններին ու գործողություններին:
Հակադարձելով Երևանում տարածված հայտարարությանը` Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերը անընդունելի են, քանի որ Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:
«Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ», - նշվու է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարուտյունում:
Արտգործնախարարությունը նաև կտրականապես հերքել է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ:
«Շուշա֊-Լաչին ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ` Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից, որը ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանի տարածքում:
Ադրբեջանը պատրաստ է բավարարել տեղի բնակչության բոլոր կարիքները, և Հայաստանի դժգոհությունները որևէ հիմք չունեն», - հայտարարել է Արտգործնախարարությունը, հավելելով, որ ցույց անցկացնում են քաղհասարակության ներկայացուցիչներն ու բնապահպան ակտիվիստները:
Պաշտոնական հայտարարության մեջ Բաքուն կրկին մեղադրում է Հայաստանին 2020 նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չկատարելու, մասնավորապես, Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերը դուրս չբերելու, Լաչինի ճանապարհը սադրանքների և ապօրինի տնտեսական գործունեության համար օգտագործելու մեջ: Երևանից բացի Բաքուն նաև ռուս խաղաղապահներին է մեղադրում ձեռք բերված համաձայնությունները չկատարելու համար: Հայտարարությունը, մասնավորապես, տեղեկացնում է, որ դեկտեմբերի սկզբից այս հարցով բանակցություններ են սկսվել Ադրբեջանի իշխանությունների ու ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի միջև:
«Դեկտեմբերի 3-ին և 7-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանցի մասնագետների մի խումբ դեկտեմբերի 10-ին սկսի նախնական դիտարկումները Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում օգտակար հանածոների ապօրինի շահագործման շուրջ: Սակայն, չնայած համաձայնություններին, ռուս խաղաղապահները պայմաններ չեն ստեղծել ադրբեջանցի փորձագետների նորմալ գործունեության համար», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հիշեցնելով, որ այս հարցով նախօրեին բողոքի նոտա է հղել ռուսական կողմին: