ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՆԱՏՕ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն հանդիպել է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վարչակազմի և կառավարման հարցերով օգնական Կարլո Բորգինիի հետ:
Դիվանագետն այս մասին հայտնել է իր X էջում։
«Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի գործընկերության վերաբերյալ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ընթացիկ հարցերի շուրջ», - նշել է Ջաֆար Հուսեյնզադեն։


Читайте также

Оставить комментарий