ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՄԵՆՔ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության 2022 թվականի մայիսի 28-ի հայտարարությունը, թե իբր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում:
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ապատեղեկատվությունը և զրպարտիչ հայտարարությունը, թե իբր Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և հայտարարել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի ֆոնին հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանների սահմանազատման գործընթացը:
Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի միջազգային հանրության կողմից աջակցվող իր խաղաղ և կառուցողական ջանքերն ու վճռականորեն կկասեցնի այդ գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլ», - ասված է հայտարարության մեջ:


Читайте также

Оставить комментарий