ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՄԵՆՔ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի ԱԳՆ-ի հերթական անհիմն, անօրինական և թշնամական հայտարարությունը և խստորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն ժամանակ, երբ երկու երկրները որոշել են քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հայաստանը, որը շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների ենթարկել է էթնիկական զտումների, շուրջ 30 տարի կոպտորեն ոտնահարել այդ մարդկանց հիմնարար իրավունքները, ռազմական ագրեսիայի ժամանակ կատարել բազմաթիվ ռազմական հանցագործություններ, այդ թվում՝ մեկ գիշերվա ընթացքում դաժանությամբ սպանդի ենթարկել Խոջալուի 613 խաղաղ բնակիչների, պատասխանատու է 90-ականների սկզբին անհետ կորած մոտ չորս հազար ադրբեջանցիների ճակատագրի և զանգվածային գերեզմանների համար, որոնցից մի քանիսը վերջերս հայտնաբերվեցին, ինչի՞ հիման վրա է խոսում զանգվածային սպանությունների և էթնիկ զտումների մասին։
Հայաստանի արտգործնախարարության այս հայտարարությունը, որը խրախուսում է անջատողականությունը Ադրբեջանի տարածքում, միջամտում է այլ պետության ներքին գործերին՝ խախտելով միջազգային իրավունքը, խաթարում է տարածաշրջանում խաղաղարար ջանքերը, ցույց է տալիս, որ Հայաստանի իրական նպատակը ամենևին էլ հարաբերությունների նորմալացումը և խաղաղ գոյակցությունը չէ։ Անկախ Հայաստանի ընտրությունից՝ Ադրբեջանը կշարունակի քայլեր ձեռնարկել զարգացման և առաջընթացի ուղղությամբ իր միջազգային սահմաններում՝ իր պարտավորություններին և միջազգային իրավունքին համապատասխան», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։