ԱՀ ԱԳՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ 3890 ՄԱՐԴ

Ավելի քան 25 տարի Հայաստանը չի կատարել անհայտ կորածների ճակատագրի հետ կապված իր միջազգային պարտավորությունները:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Այսօր Բռնի անհետացումների (Անհայտ կորած անձանց) զոհերի միջազգային օրն է: Անհայտ կորածների խնդրին Ադրբեջանը բախվել է շուրջ 30 տարիների ընթացքում: Հայկական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանում դեռևս անհայտ կորած է համարվում 3890 մարդ, այդ թվում՝ 3171 զինվորական և 719 խաղաղ բնակիչ: 1990-ականների սկզբից Հայաստանում կիրառվում էին պատան վերցնելու, պատանդների հետ դաժան վերաբերմունքի և սպանության պրակտիկան: Չնայած, որ պատանդ վերցնելն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով՝ Հայաստանը մինչ այժմ չի ազատել Ադրբեջանի 267 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 29 երեխաների, 98 կանանց և 112 տարեցների: Բացի այդ, հայկական գերությունից ազատվել են 1102 ադրբեջանցիներ՝ ներառյալ 224 երեխա, 357 կին 225 տարեց մարդ: Նախորդ տարվա պատերազմի արդյունքում 7 ադրբեջանցի զինծառայողներ դեռ անհայտ կորած են համարվում»:
ԱԳՆ-ն հայտնում է, որ այդ անօրինական գործողություններով Հայաստանը լրջորեն խախտել է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների համապատասխան դրույթները:


Читайте также

Оставить комментарий