Խոջալուի ողբերգությունից 23 տարի է անցել
Լրանում է Խոջալուի ողբերգության 23-րդ տարելիցը:
1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ հայկական զինված խմբավորումները, ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ՝ զավթեցին Խոջալու քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսան ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ։
Հայկական զինված խմբավորումները զրահատեխնիկայի և ԽՍՀՄ-ի ժամանակներից Խանքենդիում տեղակայված՝ 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմի հետ մեկտեղ՝ փետրվարի 25-ին հարձակման անցան Խոջալուի վրա։ Շրջափակման մեջ հայտնված քաղաքի 2500 բնակիչներ փորձել են փրկվել՝ շարժվելով Աղդամի ուղղությամբ։ Սակայն դարանակալված հայերը գնդակահարել են խաղաղ բնակչությանը։
Արդյունքում.
- սպանվել է Խոջալուի 613 խաղաղ բնակիչ՝ ներառյալ 63 երեխա, 106 կին և 70 ծերեր,
- 8 ընտանիք ամբողջությամբ ոչնչացվել է,
- 25 երեխա կորցրել է երկու ծնողներին,
- 130 երեխա կորցրել է մեկ ծնողին,
- վիրավորվել է 478 մարդ, ներառյալ 76 երեխա,
- գերի է վերցվել 1275 մարդ,
- 150 մարդու՝ այդ թվում 68 կանանց և 26 երեխաների ճակատագիրը մինչև օրս մնում է անհայտ:
- Պաշտոնական հաշվարկներով՝ ողբերգության արդյունքում Ադրբեջանի պետությանը և քաղաքացիներին 170 մլն դոլարի վնաս է հասցվել:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Խոջալուի ցեղասպանության առնչության միջադեպի քրեական գործով՝ ցուցմունք է վերցվել շուրջ երեք հազար անձանցից՝ որպես վկաներ եւ տուժողներ:
Շուրջ 2 հազար մարդ ճանաչվել է տուժող, անց է կացվել ավելի քան 800 տարբեր փորձաքննություն:
Ըստ Ադրբեջանի Զինվորական դատախազ Խանլար Վելիևի. «Արդյունքում լիովին ապացուցվել է՝ Խոջալուի ցեղասպանությանը 39 անձանց մասնակցությունը, որոնցից 18-ը 366-րդ գնդի նախկին զինծառայողներ են, 8-ը՝ Խանքենդիի և Ասկերանի ներքին գործերի ստորաբաժանումների աշխատակիցներ, 5-ը՝ պաշտոնատար այլ անձինք եւ 8-ը՝ քաղաքացիական անձինք»:
Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Խոջալու» հուշարձան:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ և հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը:
Արարողությանը մասնակցել են նաև Ադրբեջանի կառավարության անդամները: