Խոջալուի ողբերգությունից 22 տարի է անցնում

Լրանում է Խոջալուի ողբերգության 22-րդ տարելիցը:
992 թ. փետրվարի 25-ի լույս  26-ի գիշերը՝ հայկական զինված խմբավորումները, ռւսական բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ՝ զավթեցին Խոջալու  քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսան ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ։
Հայկական զինված խմբավորումները զրահատեխնիկայի և ԽՍՀՄ-ի ժամանակներից Խանքենդիում տեղակայված՝ 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմի հետ մեկտեղ՝ փետրվարի 25-ին հարձակման անցան Խոջալուի վրա։ Շրջափակման մեջ հայտնված քաղաքի 2500 բնակիչներ փորձել են փրկվել՝ շարժվելով irevanaz.comԱղդամի ուղղությամբ։ Սակայն դարանակալված հայերը գնդակահարել են խաղաղ բնակչությանը։
Արդյունքում սպանվել է Խոջալուի 613 խաղաղ բնակիչ՝ ներառյալ 63 երեխա, 106 կին և 70 ծերեր։ 8 ընտանիք ամբողջությամբ  ոչնչացվել է, 25 երեխա կորցրել է երկու ծնողներին, 130 երեխա կորցրել է մեկ ծնողին, վիրավորվել  է 478 մարդ՝ ներառյալ 76 երեխա, գերի է վերցվել 1275 մարդ։ 150 մարդու՝  այդ թվում 68 կանանց և 26 երեխաների ճակատագիրը մինչև օրս մնում է անհայտ:
Պաշտոնական հաշվարկներով՝ ողբերգության արդյունքում Ադրբեջանի պետությանը և քաղաքացիներին 170 մլն դոլարի վնաս է հասցվել:

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Խոջալու» հուշարձան:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ և հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը:
Արարողությանը մասնակցել են նաև Ադրբեջանի կառավարության անդամները:



Читайте также

Оставить комментарий