ՊԵԿԻՆՈՒՄ՝ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԻ ԾԻՆՊԻՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ադրբեջանի նախագահի պատվին հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, շարվել է պատվո պահակախումբ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և առաջին տիկին Փեն Լիյուանը ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի ընդլայնված կազմով հանդիպումը։
Հիշեցնենք, որ անցած տարի երկու երկրները ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում են երկու երկրների հարաբերություններին ռազմավարական բովանդակություն հաղորդել: