ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՊԱՏԻՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆԻ

Ընդունելությունը շարունակվեց համերգային ծրագրով։
Համերգում հնչել են ադրբեջանական և թուրքական ժողովրդական երգեր և դասական երաժշտություն։
Թուրքիայի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում Ադրբեջան էին ժամանել նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և այլոք։