ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՈՒ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՆԳԻԼԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացումը:
Էրդողանը հույս է հայտնել, որ նոր օդանավակայանը կծառայի ի շահ Ադրբեջանի և ամբողջ աշխարհի։
Պետությունների ղեկավարները շրջել են թուրքական ընկերությունների մասնակցությամբ մեկուկես տարում կառուցված օդանավակայանի տարածքում։
Նշենք, որ սա Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից կառուցված երկրորդ օդանավակայանն է:
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջելալ Այդընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։


Читайте также

Оставить комментарий