ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՆ–Ն ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ

«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։