ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԻՐ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԿԱՆԱՊԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ
2021 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բանակցությունների արդյունքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել՝ Ադրբեջանի Հանրապետության մյուս ազատագրված տարածքների ականապատման քարտեզները, հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պաշտոնական կայքը։
Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, հայկական կողմին է հանձնել հայազգի 10 զինծառայողի։
«Տվյալ անձինք բերման են ենթարկվել 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քելբեջարի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի սադրանքը կանխելու ժամանակ։ Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մարդասիրական սկզբունքներին, ավելի վաղ՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին, ապահովել է հայկական կողմին քաղաքացիական անձի և հայ զինծառայողի հանձնումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պետական անվտանգության ծառայությունը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների ձեռքբերման հարցում միջնորդական առաքելության համար։