ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ

«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», - ասել է Հաջիևը:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնականը պնդել է, որ լինելով միջազգային համայնքի պատասխանատու անդամ, Ադրբեջանը որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին: Դա, սակայն, կարվի բացառապես որպես բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ: