ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՈՐ ՇՈՒՐՋ 30 ՏԱՐԻ Է, ԻՆՉ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է ՊԱՀՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՈՒԹ ԳՅՈՒՂԵՐԸ, ՈՒՍՏԻ ԵՐԵՎԱՆԻՑ ՀՆՉՈՂ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՉԵՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հակադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի նոյեմբերի 28-ին հրապարակված հարցազրույցի մի շարք դրույթներին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորաբար, անհիմն է անվանել Հայաստանի տարածքների զավթման մասին պնդումները։
«Հայաստանն է, որ շուրջ 30 տարի է, ինչ օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող ութ գյուղերը, ամբողջությամբ դուրս չի բերում իր զորքերը Ադրբեջանի տարածքից, շարունակում է ռազմական սադրանքները, ուստի Երևանից հնչող մեղադրանքները տրամաբանական չեն», - նշված է պաշտոնական Բաքվի հայտարարության մեջ։
«Պետք չէ նաև մոռանալ, որ 2020 թվականի պատերազմից հետո հենց Հայաստանն էր, որ տևական ժամանակ չէր արձագանքում սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Читайте также

Оставить комментарий