ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ-Ն ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՏԱՌԱՊՈՒՄ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ» ԱԽՏԱՆԻՇՈՎ

«Ցավոք, Հայաստանի արտգործնախարարությունը մինչև այժմ տառապում է «հիշողության խանգարու» ախտանիշով։ Նման դեպքում մենք կրկին անգամ հակառակ կողմին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ շուրջ 30 տարի ագրիեսիվ քաղաքականություն անցկացրած և նրա միջազգայինորեն ճանաչված տարածքների մի մասը ռազմական օկուպացիայի տակ պահած Հայաստանը պատասխանատվություն է կրում այնպիսի ռազմական հանցագործությունների համար, ինչպիսին են՝ պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, յուրացումը, մեր երկրից մշակույթային արժեքների անօրինական արտահանումը»։
Այդ մասին հայտնել են՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում:
«Այդ հանցագործությունների հետաքննման համար Ադրբեջանը իր ժամանակին բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի նրանք այցելեն տարածաշրջան, և հատկապես Հայաստանն է դարձել՝ այդ պահին Ադրբեջանի օկուպացված տարածքները միջազգային առաքելության այցի համար արգելք։ Այդ փաստը արտացոլված է կազմակերպության զեկույցներում, Հայաստանի արտգործնախարարությանը խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր գործունեության մասին 2005 թվականին հրապարակված զեկույցում։
Զեկույցում հստակ նշվում է Լեռնային Ղարաբաղ և մյուս օկուպացված տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու ադրբեջանական կառավարությոան կոչը, սակայն Հայաստանի ռազմական օկուպացիայի պատճառով անհնար եղավ այդ առաքելությունը»,- հայտարարել են ԱԳՆ-ում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Հայաստանի կողմից այդ հողերում նպատակաուղղված ավերվածությունների մասշտաբները՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրումից հետո արձանագրվել են միջազգային հանրության, այդ թվում նաև պետությունների պաշտոնական ներկայացուցիչների, անկախ լրատվական գործակալությունների, ինչպես նաև ոչ կառավարական, և այլ կազմակերպությունների կողմից։
«Ցավոք, աննախադեպ բարբարոսություն և «մշակութային մաքրում» իրականացրած երկրի կողմից իր գործողությունների քողարկման նպատակով՝ Ադրբեջանին կեղծ ու անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելու փորձը նոր բան չէ։ Հայկական կողմը վերջիվերջո պետք է հասկանա, որ այդ պրակտիկան հեռանկարներ չունի։ Ադրբեջանը բազմիցս հայտնել է իր վերաբերմունքը ազատագրված տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ և օբյեկտիվ առաքելության իրականացման հարցի նկատմամբ և նույնիսկ հորդորել է արագացնել այդ գործընթացը։ Երևանի պաշտոնական հայտարարության հետ կապված, այն մասին, որ նա դեմ չէ այդ առաքելության իրագործմանը՝ մենք հույս ունենք, որ առաքելությունը մոտ ապագայում կիրականացվի և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում տասնյակ տարիների ընթացքում պատմական, մշակութային և կրոնական ժառանգության նպատակաուղղված ոչնչացման հետևանքները հաշվի կառնվեն»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։


Читайте также

Оставить комментарий